Բաղադրիչներ

  1. Ալյուր – 120 գ
  2. Ազնվամորի – 100 գ
  3. Շաքարավազ – 70 գ
  4. Կարագ – 50 գ
  5. Ձու – 3 հատ
  6. Շոկոլադե գնդիկներ – 3-4 ճ/գ
  7. Փխրեցուցիչ – 1/2 թ/գ

Պատրաստման եղանակը

  1. Ձվերը հարել շաքարավազի հետ՝ մինչև լավ սպիտակելը:
  2. Ավելացնել փափուկ կարագը:
  3. Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը:
  4. Խմորի մեջ զգուշությամբ ավելացնել շոկոլադը:
  5. Ավելացնել ազնվամորին և մի փոքր խառնել:
  6. Կաղապարի մեջ շարել թղթե բաժակները:
  7. Լցնել խմորը 2/3-ի չափով:
  8. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե:
  9. Պատրաստի կեքսերը սառեցնել և մատուցել թեյի կամ սուրճի հետ:
loading...