Բաղադրիչներ
Շերտ-բեզե
Ձվի սպիտակուց – 7 հատ
Շաքարավազ – 200 գ
Կրեմ
Խտացրած կաթ – 1 բանկա
Կարագ – 150 գ
Բոված գետնանուշ – 200 գ
Բիսկվիթ
Կարագ – 100 գ
Շաքարավազ – 1 բաժակ
Ձու – 4 հատ
Թթվասեր – 1 բաժակ
Ալյուր – 1 և 1/3 բաժակ
Կակաո – 1/2 բաժակ
Սոդա – 1 թ/գ
Աղ – 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը
Շերտ-բեզե
7 հատ սպիտակուցը լավ հարել 400 գ շաքարավազի հետ և պատրաստել 24 սմ տրամագծով բեզե:
Կրեմ
Լավ հարել մեկ բանկա խտացրած կաթը 150 գ կարագի հետ:
Ընկույզ
Բոված գետնանուշ, 200 գ, լավ մանրացնել գրտնակով:
Բիսկվիթ
Կարագը լավ հարել շաքարավազի հետ:
Շարունակելով հարելը՝ հատ-հատ ավելացնել ձվերը: Հետո ավելացնել թթվասերը, նորից լավ հարել:
Առանձին թասի մեջ խառնել չոր բաղադրիչները, ալյուրը, աղը, սոդան և կակաոն:
Չոր բաղադրիչներն ավելացնել կարագաձվաթթվասերային զանգվածի մեջ և խառնել:
Թխել 24 սմ կաղապարով՝ նախապես 160 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մոտ 30-40 րոպե:
Տորթ
Բիսկվիթը սառեցնել և կիսել 2 մասի:
Շերտին քսել կրեմի կեսը, վրան ընկույզ շաղ տալ:
Ծածկել շերտ-բեզեով, վրան նորից կրեմ քսել և ընկույզ լցնել:
Ծածկել 2-րդ շերտով, մի փոքր սեղմել:
Վրան լցնել շոկոլադե ջնարակ և ընկույզ շաղ տալ: