Հայտնի բրիտանացի շեֆ Ջեյմի Օլիվերը հունական աղցանը պատրաստում է 3 տարբեր տեսակի լոլիկներով:

Բաղադրիչներ

  1. Միջին լոլիկ – 1 հատ
  2. Լոլիկ չերրի – 200 գ
  3. Լոլիկ «Ցլի սիրտ» տեսակի – 1 հատ
  4. Կարմիր սոխ – 1 հատ
  5. Վարունգ – 1 հատ
  6. Կանաչ պղպեղ – 1 հատ
  7. Թարմ սամիթ – 1 փունջ
  8. Թարմ անանուխ – 1 փունջ
  9. Ձիթապտուղ՝ առանց կորիզի – մի քանի հատ
  10. Աղ՝ ըստ ճաշակի
  11. Կարմիր գինու քացախ – 1 ճ/գ
  12. Ձիթապտղի յուղ – 3 ճ/գ
  13. Պանիր ֆետա – 200 գ
  14. Խնկածաղիկ – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

  1. Միջին լոլիկը կտրատել շերտերով, չերրի լոլիկները կիսել 2 մասի: «Ցլի սիրտ» լոլիկը կտրատել շրջանակներով: Ամբողջը լցնել խորը աղցանամանի մեջ:
  2. Շատ բարակ շրջաններով կտրատել սոխը և ավելացնել լոլիկներին: Վարունգը կտրատել հաստ շերտերով: Պղպեղը կտրատել օղակաձև և վարունգի հետ միասին ավելացնել աղցանին:
  3. Խոշոր կտրատել սամիթը և անանուխի մի մասը: Մյուս մասը թողնել մատուցելու համար: Աղցանին ավելացնել կանաչին և ձիթապտուղը:
  4. Ավելացնել 1 պտղունց աղ, քացախ և ձիթապտղի յուղ: Արագ խառնել ձեռքերով:
  5. Վրան շարել ֆետա պանիրը, խնկածաղիկ ցանել և զարդարել անանուխի տերևներով: Նորից մի փոքր ձիթապտղի յուղ ցողել և անմիջապես մատուցել:
loading...