Cole slaw (Քոուլ սլոու) աղցանը կարելի է տարբեր կերպ պատրաստել՝ տարբեր բանջարեղենով, մրգերով:  Ինչպիսի տարբերակ էլ դուք ընտրեք,  կա այդ աղցանի յուրահատուկ գաղտնիք:

Պետք  է բոլոր տեսակի բանջարեղենը մանր կտրատել: Մի քանի տեսակ կաղամբներ օգտագործեք, որպեսզի այն համեղ ստացվի:  Կարելի է նաև աղցան մեջ օգտագործել մանգո և արքայախնձոր:

Բաղադրությունը

2 հատ կիտրոն

1 թեյի գդալ շաքարավազ

¼ թեյի գդալ նեխուրի սերմեր

1/2 բաժակ մայոնեզ

1/4 բաժակ թթվասեր

Կարմիր և սպիտակ կաղամբ

4  հատ գազար

Աղ

Պատրաստման եղանակը`

Գազարը մաքրել և այն քերիչով անցկացնել: Կաղամբի երկու տեսակն էլ  մանր կտրատել:

Կիտրոնի հյութին ավելացնել 1 թեյի գդալ շաքարավազ և աղ, խառնել ավելացնել  նեխուրի սերմեր ու  պղպեղ: Մայոնեզ  և թթվասեր ավելացնել ու խառնել:

Աղցանը կարելի է միանգամից մատուցել կամ այն պահել սառնարանում՝ մինչև 24 ժամ, հետո մատուցել:

loading...