Շատ կանանց վախեցնում է միայն այն միտքը, որ իրենք կարող են դուրս գալ տնից առանց «պատշաճ տեսքի»՝ առանց շպարի: Շպարը դարձել է կնոջ կյանքի կարևոր բաղադրիչը: Սակայն կան կանայք, ովքեր պարզապես չեն սիրում շպարվել և բացարձակ վատ չեն զգում դրանից:
Նման կանայք իրականում չեն ցանկանում որևէ բան թաքցնել և հասկանում են, որ որևէ մեկը կատարյալ չէ, նույնիսկ նրանք, ովքեր ժամեր են անցկացնում գեղեցկության սրահներում: Նրանք չեն վախենում մարդկանց ներկայանալ իրենց բնական տեսքով, քանի որ կարծում են, որ «թաքցնելու ոչինչ չունեն»:
Դրա համար մասնագետները խորհուրդ են տալիս առավոտյան 10 րոպե պարզապես կանգնել հայելու դիմաց և ուսումնասիրել սեփական դեմքը՝ հասկանալու համար, որ առանց որևէ շպարի էլ կարելի է գեղեցիկ լինել:
loading...