Բաղադրիչներ

  1. Վաղահաս կարտոֆիլ – 3 հատ
  2. Հալվող պանիր
  3. Ձու – 2 հատ
  4. Կաթ – 1 բաժակից մի փոքր քիչ
  5. Կանաչ ոլոռ
  6. Կանաչի
  7. Սխտոր
  8. Համեմունքներ

Պատրաստման եղանակը

  1. Քերել մաքրած կարտոֆիլը, թասի մեջ ձուն հարել կաթի հետ: Ավելացնել համեմունք:
  2. Քերած կարտոֆիլը հաստ շերտով տարածել տաք տապակի մեջ, վրան բուսայուղ ցողել և վրան լցնել ձվակաթնային զանգվածը:
  3. Վրայից ավելացնել շերտատած հալվող պանիրը և ծածկել կափարիչով:
  4. Պատրաստել ցածր կրակի վրա մոտ 7 րոպե, հետո վերցնել կափարիչը, կտրատել և դնել ափսեների մեջ:
  5. Վրան լցնել մանրացրած կանաչի և կանաչ ոլոռ:
loading...