Comedy Club-ի աստղերը ժամանելու են Երևան: Նրանք վաղուց են ցանկացել հանդես գալ Հայաստանում, համարելով, որ հարազատ վայր է, հայտնում է 7дней.ru-ն:

Ռեզիդենտները ելույթ են ունենալու Comedy Club փառատոնի ժամանակ սեպտեմբերի 15 և 16-ին: Կմասնակցեն Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Թիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիասը, Անդրեյ Սկորոխոդինը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռևան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Մարինա Կրավեցը:

Պավել Վոլյայի խոսքով. «Հայաստանը մեզ միշտ մոտ է եղել: Ամեն դեպքում չմոռանանք, որ իր մենթալիտետով երկիր է: Դրա համար մեզ համար փառատոնը՝ մարտահրավեր է»:

Նա նշեց նաև, որ ներկայացվելու է ծրագիր, որի ժամանակ կմասնակցեն ակումբի բոլոր անդամները:

Գարիկ Մարտիրոսյանը Comedy Club-ի ամեն փառատոն երևույթ է համարում: «2018-ին Երևանը նշելու է 2800-ամյակը. անհավանական քաղաք՝ բաց քաղաք, հարուստ պատմությամբ, երջանիկ ենք, որ այդ տոնին ներկա ենք լինելու»,- ասել է Մարտիրոսյանը:

Գարիկ Խառլամովը ախորժելի խորովածի հույս է փայփայում:

loading...