Փարիզում ինքնասպանություն է գործել Femen կանանց միջազգային շարժման հիմնադիրներից մեկը՝ Օքսանա Շաչկոն։ Այս մասին հուլիսի 24-ին հաղորդվում է«Օնա» ֆեմինիստական միավորման էջում։
Ինչպես նշվում է, 31-ամյա ուկրաինուհի Շաչկոն ինքնասպան է եղել հուլիսի 23-ին։ «Օքսանան անգլերեն լեզվով երկտող է թողել՝ ուղղված փարիզյան բոհեմին, ում հետ նա վերջին ժամանակներս սերտ շփվում էր. «Դուք բոլորդ կեղծ եք»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Femen չգրանցված ֆեմինիստական շարժումը, որ ստեղծվել է 2008 թվականին Ուկրաինայում, հայտնի է դարձել շնորհիվ այն բանի, որ բողոքի ակցիաների ժամանակ մասնակիցները, ուշադրություն գրավելու համար, մերկացնում են կուրծքը։ Femen-ի գործողությունները որակվում են որպես «արմատական էքսգիբիցիոնիզմ»։
Ակտիվիստները հանդես են գալիս առավելապես սոցիալական անարդարության և գենդերային խտրականության դեմ, ինչպես նաև պարբերական քննադատում են եկեղեցուն և առանձին քաղաքական գործիչների։ 2012-ին շարժումը պաշտոնապես գրանցվել է Ֆրանսիայում, ինչից հետո մասնաճյուղ է բացել Գերմանիայում։