Մատնահարդարումը եղել և մնում է գեղեցկության ասպարեզում ամենապահնջված ծառայություններից մեկը: Եղունգները ձևավորելու համար առաջարկվում են բազմաթիվ ու բազմապիսի մոտեցումներ, միջոցներ, նյութեր: Շուկայում գել-լաքերի հայտնվելուց հետո շատ են քննարկումները դրանց անվտանգության մասին:

 

Ի՞նչ է գել-լաքը

Գել-լաքը հիբրիդային նյութ է, որի բաղադրության մեջ մտնում են երկու կոմպոնենտ` եղունգների սովորական լաք և եղունգների մոդելավորման համար օգտագործվող գել: Առաջինն ապահովում է տեսքը, երկրորդը` դիմացկունությունը: Գել-լաքը շուրջ 30 — 40 օր մնում է եղունգներին առանց տեսքը կորցնելու, այն  հեռացնում են  քանի որ աճած եղունքը մատնում է այսպես ասած խնամքի ամսաթիվը:

Գել-լաքով մանիկյուրն արվում է սալոնում: Լաքապատումը պահանջում է հատուկ հմտություններ, մի շարք միջամտություններ և սարքեր` ի տարբերություն սովորական լաքապատման:

 

Ինչու՞ են գել-լաքը համարում վտանգավոր

Ամենատարածված միֆերը.

  1. Այն պարունակում է վտանգավոր նյութեր

Իրականում, որակյալ գել-լաքը ավելի անվտանգ է քան սովորական լաքը: Այն չի պարունակում թունավոր բաղադրիչներ և չի ներթափնցում եղունգի մեջ: Այդ իսկ պատճառով գել-լաքերը թույլատրվում են նաև հղի կանանց: Շատերին անհանգստացնում է այրոցի զգացողությունը լաքի չորացման պրոցեսում: Դա սովորական ֆիզիկոքիմիական պրոցես է  վտանգավոր չէ: Եթե այրոցի զգացումն անհանգստացնում է, ապա հեռացրեք ձեռքը սարքի տակից մի քանի վայրկյանով:

  1. Գել-լաքը վնասակար է եղունգների համար

Իրականում այն նույնիկս կարող է ամրացնել և պաշտպանել եղունգները մեխանիկական վնասումներից: Կարևոր է գել-լաքով մանիկյուրն անի մասնագետը: Խնդիրներ են առաջանում հիմնականում այն դեպքերում, երբ եղունգների մշակման ժամանակ հեռացվում են արտաքին շերտերը: Բարակած եղունգների վրա խորհուրդ չի տրվում գել-լաք քսել: Նման դեպքերում կարևոր է եղունգների ամրացումը` այսպես կոչված լամինացիան:

3. Գել-լաքի տակ եղունգները չեն շնչում

Եղունգներն առանց լաքի էլ չեն շնչում, դրանց արտաքին շերտերը եղջերացած բջիջներ են, որոնցում և որոնց միջոցով գազափխանակություն չի կատարվում:

4. Ուլտրամանուշակագույն լամպը քաղցկեղ է առաջացնում:

Լաքի չորացման համար օգտագործվող լամպերի ճառագայթումը չափազանց քիչ է, այն օրգանիզմի վրա բացասաբար չի ազդում: Ժամանակակից սալոններում գել-լաքի չորացումն արվում է LED-լամպերով: Այդ լամպերը նույնիսկ չնչին ուլտրամանուշակագույն ճառագայթում չունեն:

 

Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել

Էժան լաքերը պարունակում են թունավոր նյութեր, որոնք բացասաբար են անդրադառնում եղունգի որակի վրա: Ուշադրություն դարձրեք ոչ միայն գնին, այլ նաև բաղադրությանը: Գել-լաքի վրա Big3Free ստանդարտի առկայությունը վկայում է դրա անվտանգությն մասին:

Անպայման պահանջեք գործիքների մանրէազերծում յուրաքանչյուր այցի ժամանակ: Վարպետը պարտավոր է աշխատել յուրաքանչյուր այցելուի հետ մանրէազերծված գործիքներով: Հակառակ դեպքում դուք վտանգում եք ձեր առողջությունը: Ոչ մանրէազերծ գործիքներով հնարավոր է վարակվել սնկերով, վիրուսներով և այլ ինֆեկցիաներով:

Ուշադրություն դարձրեք ժամկետի վրա: Մի օգտագործեք ժամկետանց գել-լաքեր: Մի թողեք լաքը ձեր եղունգներին չափից երկար ժամանակ: Մասնագետին հարցրեք ո՞ր գել-լաքը ինչքան ժամանակ է պետք պահել եղունգներին:

Մի փորձեք փակել, ծածկել եղունգներին առաջացած խնդիրները լաքով: Եթե եղունգների գույնը փոխված է, ճաքչքաց կամ կան այլ խնդիրներ, անպայման դիմեք մաշկաբանին:

Ժամանակ առ ժամանակ այսպես կոչված հանգիստ տվեք ձեր եղունգներին: Տարեկան գոնե մեկ անգամ եղունգներն առանց լաքապատելու թողեք` մինչև ամբողջովին փոխվի: Ամբողջությամբ նոր եղունգի աճի համար պահանջվում է 100-105 օր: Այդ ընթացքում եղունգները պետք է խնամել, օգտագործել եղունգների համար նախատեսված հատուկ քսուքներ:

Կենցաղային աշխատանքներ կատարելիս, էական չէ եղունգները լաքապատված են թե՞ լաքապատված չեն: Պետք է համապատասխան աշխատանքների համար նախատեսված ռետինե ձեռնոցներ հագնել:

loading...