Ձեզ ենք ներկայացնում տնական լոլիկով սոուսի հիասքանչ բաղադրատոմս, որը հարմար է հատուկ պիցցայի համար: Հանրահայտ խոհարար Ջեյմի Օլիվերի այս բաղադրատոմսով պատրաստված սոուսը կարելի է օգտագործել նաև սպագետիի և այլ կերակուրների հետ:

Բաղադրիչներ

  1. Լոլիկ – 450-500 գ
  2. Սխտոր – 2 ատամիկ
  3. Ռեհան – 1 փունջ
  4. Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  5. Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
 

Պատրաստման եղանակը

  1. Լոլիկները կեղևազրկել:
  2. Տաքացնել տապակը, լցնել ձիթապտղի յուղը, ավելացնել ռեհանը և ծեծած սխտորը: Տապակել 1 րոպե: Ավելացնել լոլիկը, տրորել բահիկով: Աղ և պղեպղ ցանել: Պատրաստել միջին կրակի վրա 3-5 րոպե:
  3. Ստացված սոուսն անցկացնել քամիչով, ստանալ միասեռ զանգված և մատուցել:
loading...