Առավոտյան վաղ արթնանալ, նախաճաշել, պատրաստվել ու վազել դպրոց: Խոստովանեք, այնքան էլ հաճելի զբաղմունք չէ հատկապես դպրոցահասակ երեխաների համար: Օրվա սկիզբն ավելի հաճելի դարձնելու համար Ճամփորդն առաջարկում է պգտակար նախաճաշերի բաղադրատոմսեր, որոնք ձեր երեխայի օրն ավելի հաճելի կդարձնեն:

Մյուսլի Բիրխեր

 

Իդեալական շվեյցարական նախաճաշ՝ երեխաների համար: Վարսակի փաթիլներին ավելացնում եք հյութ, յոգուրտ, կաթ եւ երեկոյան դնուն սառնարան: Առավոտյան ստանում եք նուրբ ու թեթեւ աղանդեր, որն ավելի օգտակար է, քան սովորական շիլան:
Պատրաստման համար անհրաժեշտ է.

40գ վարսակի փաթիլներ (նախընտրելի է նրանք, որոնք պատրաստվում են 20 րոպեում)

100գ բնական յոգուրտ,

100մլ կաթ,

10ճ.գ. մեղր,

50գ հատապտուղ (սառեցված):

Այս ամենը խառնել, ծածկել եւ դնել սառնարան: Կարելի է ավելացնել նաեւ քերած խնձոր, ընկույզ, չորամրգեր:

Վարսակա-բանանային կոկտեյլ

50գ արագ պատրաստվող վարսկ,

1 բանան,

1 բաժակ կեֆիր,

1 ճ.գ. մեղր:

Այս ամենը հարել բլենդերով: Այս կոկտեյլի խտությունը կախված է վարսակից, յոգուրտի խտությունից եւ ձեր բլենդերից: Եթե չափազանց խիտ ստացվի, կարելի է մի փոքր կաթ ավելացնել, իսկ եթե նոսր` ավելացնել վարսակ: Բանանի հետ կարելի է օգտագործել այլ մրգեր եւս:

Կաթնաշոռով ձիթաբլիթներ

2 տուփ կաթնաշոռ (ցանկալի է միջին յուղայնության),

2 ձու,

2ճ.գ. շաքարավազ,

մի փոքր աղ,

2ճ,գ, ալյուր:

Պատառաքաղով մանրացնել այս ամենը, մինչեւ ստացվի միասեռ զանգված: Տաքացված թավայի մեջ հալեցնել կարագը: 1 ճ,գ, վերցնել զանգվածից, թաթախել ալյուրի մեջ, տալ կոտլետի ձեւ եւ տապակել 3-4 րոպե:
ձիթաբլիթները կարելի է պահել նաեւ սառնարանում: Այնպես որ, հանգստյան օրերին հատկացնելով կես ժամ` կարելի է նախաճաշ պատրաստել ամբողջ շաբաթվա համար:

Կարտոֆիլով տորթ

Անհրաժեշտ է.

6 ոչ մեծ կարտոֆիլ,

1 փոքր սոխ,

5 ձու,

Աղ, պղպեղ,

Ձիթապտղի յուղ:

Մաքրել կարտոֆիլն ու կտրատել ձողիկաձեւ: Տաքացված ձիթապտղի ձեթին ավելացնել կարտոֆիլն ու տապակել մարմանդ կրակին:
Կիսալուսնաձեւ կտրատել սոխը, ավելացնել տապակվող կարտոֆիլին: Առանձին ափսեում հարել ձուն` աղի ու պղպեղի հետ: Ավելացնել կարտոֆիլին: Կափարիչը փակել, տապակել եւս 10 րոպե: Շրջել, տապակել եւս 5 րոպե եւ պատրաստ է:

Թողնել կարտոֆիլային տորթը սառչի, բաժանել 4 մասի եւ դնել սառնարան:

 

Սառնարանից հանելիս ավելի գեղեցիկ կստացվի, եթե մեծ տափակ ափսեն դնեք թավայի վրա եւ ամբողջական տորթը շջեք ափսեի վրա: Այն կարելի է ուտել եւ սառը, եւ տաք վիճակում: Կարելի է ավելացնել նաեւ կանաչ ոլոռ, պանիր, հավ, սունկ:

loading...