Քունջութով և խուրմայով շոկոլադե աղանդերը շատ համեղ  է և կարելի է մատուցել նաև որպես պասի ուտեստ:

Բաղադրիչներ

շոկոլադ 300 գրամ

գետնանուշ 60 գրամ

քունջութի սերմեր 1 թեյի բաժակ

արևածաղկի սերմեր 1 թեյի բաժակ

մեղր 4 ճաշի գդալ

սոյայի սոուս 1 ճաշի գդալ

կակաո 3 ճաշի գդալ

խուրմա 200 գրամ

Պատրաստման եղանակը

Քունջութը և արևածաղկի սերմերը առանձին-առանձին չոր թավայի մեջ բովել մինչև ոսկեգույն երանգ ստանալը։

Խուրման կորիզահան  անել։ Բլենդերի բաժակի մեջ լցնել քունջութի կեսը, արևածաղիկի սերմերի կեսը, խուրման, մեղրը, սոյայի սոուսը, ավելացնել կակաոն և հարել:

Պատրաստված խառնուրդից գունդ ձևավորել և մնացած արևածաղկի և քունջութի մեջ հունցել։

Ձևամանը յուղաթղթով պատել, այնուհետև խառնուրդը տեղափոխել ձևամանի մեջ` մատներով տարածելով խմորը ամբողջ ամանով մեկ։

Շոկոլադը գոլորշու վրա հալեցնել։ Հալեցրած շոկոլադը խմորի վրա լցնել և հավասարապես տարածել։

Վրան գետնանուշ ցանել և 15 րոպեով դնել սառնարանը, որպեսզի սառչի։

Սառած բրաունին կտորների բաժանել և մատուցել:

loading...