Մատուցվում է՝ անմիջապես

Նախն. ժամանակ՝ 15 րոպե

Պատրաստման ժամանակ՝ 25 րոպե

Բաղադրիչներ

  • հավի կրծքամիս – 500գր
  • դդմիկ – 1-2 հատ
  • բուսայուղ – 3-5ճ/գդ
  • Մարինացման համար՝
  • բուսայուղ – 1ճ/գդ
  • սոյայի սոուս – 1ճ/գդ
  • քացախ – 1թ/գդ
  • սխտոր – 1 պճեղ
  • մեղր – 1/2թ/գդ
  • օրեգանո
  • քունջութ սև
  • աղ
  • պղպեղ սև

Պատրաստման եղանակ

Հավի միսը կտրատել միջին չափսի կտորներով, լցնել ամանի մեջ և ավելացնել մարինադի համար նախատեսված բոլոր բաղադրիչները:

Լավ խառնել և թողնել միսը մարինացվի 20-30 րոպե սենյակային ջերմաստիճանում: Դդմիկը կտրատել շատ բարակ և նեղ շերտերով, համեմել աղով և թողնել այդպես 10 րոպե:

Ռուլետի նման փաթաթել դդմիկի շերտերը: Բարակ փայտիկի վրա անցկացնել դդմիկի ռուլետը, ապա մսի կտորը և այդպես շարունակ:

Տապակել մինի-խորովածները բուսայուղով պատված թավայի մեջ 4-5 րոպե ամեն կողմից:

Քանի որ հավի մսի կտոները փոքրիկ են, ինչպես նաև մարինացված, ուստի բավականին արագ են եփվում: Դրա համար պետք է զգույշ լինել, որպեսզի չափից ավել դրանք տապակվեն և չորանան: Մատուցել տաք վիճակում թթվասերի հետ: Ցանկության դեպքում կարելի է թթվասերի մեջ ճզմել 1 պճեղ սխտոր:

loading...