Մատուցվում է` 2 ժամ անց

Նախն. ժամանակ` 25-30 րոպե

Պատրաստման ժամանակ` 15 րոպե

Բաղադրիչներ

  • սերուցք 30-35% յուղայնությամբ – 500 գր
  • սերուցք մինչև 20% յուղայնությամբ – 450 գր
  • ձվի դեղնուց – 5 հատ
  • շաքարավազ – 50 գր
  • ազնվամորի – 150 գր (խյուս)
  • սպանախ – 50 գր (սառեցված)
  • անանուխ – 1 կապ
  • օսլա (крахмал) – 20 գր
  • շոկոլադ կաթնային – 20 գր

Պատրաստման եղանակ

Չափաբաժինները` 8: Այսօր պատրաստում ենք պաղպաղակ, կարծում ենք մի «կտոր»  ամառը տարվա ցանկացած եղանակին ոչ մեկին չի խանգարի։

Սկզբում պատրաստում ենք ազնվամորով և սպանախով խյուսերը։ Եթե թարմ ազնվամորի չկա, ապա վերցնում ենք սառեցվածը (250 գր), հալեցնում ենք և մաղով անցկացնում (մոտ 150 գր է ստացվում)։ Սառեցված սպանախը հալեցնում ենք և մաղով անցկացնում (մոտ 30 գր խյուս է ստացվում)։ Սպանախով խյուսի ամանը սննդային փաթեթով ծածկում ենք և միկրոալիքային վառարանում տաքացնում` մինչև առաջին պղպջակների առաջացումը, որից հետո սառեցնում ենք (այդպիսով ջերմամշակման ենք ենթարկում)։ Սպանախը մեզ գույնի համար է անհրաժեշտ, կարող ենք նաև կանաչ գույնով փոխարինել։ Ազնվամորով և սպանախով խյուսերը դնում ենք սառնարանը։

Շաքարավազը, օսլան, և դեղնուցները լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք 10 տոկոս յուղայնությամբ սերուցքը, լավ խառնում ենք, դնում կրակի վրա և անընդհատ խառնելով հասցնում եռման աստիճանի։ Առաջին պղպջակների առաջանալուց հետո, կրակի վրայից անմիջապես վերցնում ենք:

Եփովի կրեմը սննդային փաթեթով ծածկում ենք (սննդային փաթեթը պետք է կրեմի երեսին կիպ կպնի) և թողնում ենք սառչի։ Զանգվածը արագ սառեցնելու համար, կարող ենք սառույցի վրա դնել։

33 տոկոս յուղայնությամբ սերուցքը շաքարի փոշու հետ հարում ենք մինչև փքուն զանգված ստանանք, որից հետո ավելացնում ենք սառած կրեմը, այնուհետև թիակով խառնում ենք։

Անանուխը լվանում ենք, 15 վայրկյանով եռման ջրի մեջ գցում, այնուհետև տերևները ցողուններից առանձնացնում և թզթե սրբիչով չորացնում։ Անանուխի տերևները լցնում ենք ամանի մեջ, ավելացնում ենք 2 ճ/գդ սերուցքա-կրեմային զանգվածը, սպանախի խյուսը և բլենդերով հարում ենք։

Սերուցքա-կրեմային զանգվածը 2 մասի ենք կիսում։ Մի մասի մեջ սպանախով խառնուրդն ենք լցնում և խառնում, իսկ մյուս մասը 1/3 և 2/3 մասերի ենք կիսում։ 1/3 մասը սպիտակ ենք թողնում, իսկ 2/3 մասի մեջ ազնվամորով խյուսն ենք ավելացնում, որից հետո խառնում ենք։ Այդ երեք զանգվածն էլ 3-4 ժամով դնում ենք սառցախցիկի մեջ։ Սառելու ընթացքում պաղպաղակը 3-4 անգամ հարիչով հարում ենք։

20 սմ տրամագծով ձևամանի տակը յուղաթղթով պատում ենք, իսկ կողքերը պլաստիկե ֆայլեր ենք դնում, կամ կարող ենք ձևամանի հատակն ու կողքերը սննդային փաթեթով ծածկել։ Զգուշորեն դնում ենք անանուխի համով պաղպաղակի շերտը, այնուհետև սպիտակ շերտը։

Ազնվամորով պաղպաղակի մեջ ենք լցնում շոկոլադի կտորները։ Այնուհետև ազնվամորով խառնուրդը լցնում ենք ձևամանի մեջտեղը և պաղպաղակով ձևամանը տեղափոխում սառցարանը` մինչև ամբողջությամբ սառչի։

Տորթ-պաղպաղակը սառցախցիկից հանում ենք, ձևամանից և սննդային փաթեթից ազատում, կտրատում և մատուցում։ Բարի ախորժակ:

loading...