Մատուցվում է՝ անմիջապես

Նախն. ժամանակ՝ 25 րոպե

Պատրաստման ժամանակ՝ 40-50 րոպե

Բաղադրիչներ

  • կարտոֆիլ – 2 հատ (խոշոր)
  • Լցոնի համար՝
  • կաթնաշոռ – 200 գր (կամ ռիկոտա )
  • սխտոր – 2 պճեղ
  • սամիթ – 3-4 ճյուղ
  • լոլիկ – 5–6 հատ (կամ չերրի)
  • ձիթայուղ – 2 ճ/գդ
  • աղ – ըստ ճաշակի
  • պղպեղ սև – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Լվացած, չորացրած կարտոֆիլի վրա ձիթայուղ ենք քսում և վերևի մասում խաչաձև խոր կտրվածք անում: Նրբաթիթեղով փաթաթում ենք, դնում 220 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ ու եփում 40-50 րոպե: Պատրաստում ենք լցոնը: Սամիթը, սխտորը, լոլիկները մանր կտրատում ենք (եթե չերրի լոլիկ ենք վերցրել, ապա պետք է պարզապես կիսել): Խառնում ենք կաթնաշոռի, աղի ու պղպեղի հետ և ստանում համասեռ զանգված: Տաք կարտոֆիլը բացում ենք, վերևում արված բացվածքի մեջ լցնում կաթնաշոռային զանգվածն ու ևս 10 րոպեով դնում ջեռոցը: Ջեռոցից հանում ենք և յուրաքանչյուր կարտոֆիլի վրա 1 ճ/գդ ձիթայուղ լցնում:

loading...