Անհրաժեշտ մթերքները
Խոզի միս 1կգ.
Լոլիկ 2 հատ
Պինդ պանիր 200 գր.
Սխտոր 3 պճեղ
Կիտրոնի հյութ 1 ճ.գդալ
Սոյայի սոուս 3 ճ.գդալ
Մանանեխ 1 ճ.գդալ
Ձիթայուղ 2 ճ.գդալ
Շամպինյոն 200 գր.
Պատրաստման եղանակը
Կիտրոնի հյութը, մանանեխը, սոյայի սոուսը և ձեթը խառնել:
Միսը անհրաժեշտ է կտրատել, բայց ոչ մինչև վերջ, որ կտորները իրարից չառանձնանան:
Պատրաստված սոուսը լավ տարածելով քսել մսի կտորների վրա:
Միսը դնել սառնարանը, մոտ 10 ժամ, որ մարինացվի:
Լոլիկները շրջանաձև կտրատել, պանիրը կտորներով, սունկը տաշեղ-տաշեղ կտրատել, իսկ սխտորը լավ մանրացնել:
Այս ամենը հավասարաչափ դասավորեք մսի կտորների միջև:
Համեմված ու լցոնած միսը փաթաթեք փայլաթիթեղով և միսը եփեք 200 աստիճանով, մոտ 50 րոպե:
Բարի ախորժակ:
loading...