Դուք մայոնեզը դեռ գնում եք խանութի՞ց: Ձեզ չե՞ն անհանգստացնում տուփի վրայի տասնյակ «E»-երը և բնական բաղադրիչների բացակայությունը: Փորձեք պատրաստել այդ սոուսը տնային պայմաններում: Դուք կզարմանաք, թե ինչքան հեշտ է այն պատրաստելը:

Պատրաստում ենք տնական մայոնեզ

Դասական մայոնեզ պատրաստելու համար անհրաժեշտ են.

  1. Ձվի դեղնուց – 4 հատ
  2. Մանանեխ – 1 ճ/գ
  3. Շաքարավազ – 2 թ/գ
  4. Աղ – 1/2 թ/գ
  5. Խնձորի քացախ – 2 ճ/գ
  6. Բուսայուղ – 500 մլ

Պատրաստման եղանակը

  1. Խորը թասի մեջ խառնել դեղնուցները, աղը, շաքարավազը, մանանեխը: Հարել և հարելու ընթացքում ավելացնել 1 ճ/գ քացախ:
  2. Շարունակելով հարել՝ սկսել լցնել բուսայուղը: Լցնել շատ դանդաղ, որպեսզի զանգվածը լավ խառնվի:
  3. Լցնել բուսայուղի մոտ կեսը և ավելացնել քացախի 2-րդ գդալը:
  4. Շարունակել լցնել բուսայուղը:
  5. Երբ ամբողջ բուսայուղը լցված է, տեղափոխել պատրաստի սոուսն ապակե տարայի մեջ, ծածկել կափարիչով և մի քանի ժամ թողնել սառնարանում:

Տնական մայոնեզը ճիշտ պատրաստելու 5 գաղտնիք:

  1. Բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի:
  2. Օգտագործել դանդաղ պտույտով հարիչ:
  3. Քացախի փոխարեն՝ կարելի է օգտագործել կիտրոնի հյութ:
  4. Օգտագործել արևածաղկի յուղ, այլ ոչ թե ձիթապտղի:
  5. Եթե սոուսը պինդ ստացվի, ավելացնել 1-2 գդալ գոլ ջուր և նորից հարել:
loading...