Բաղադրիչներ

առանց խմորիչի շերտավոր խմոր

հավի կրծքամիս

մաղադանոս, սամիթ

պանիր

սունկ

սոխ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը կտրատել մեծ խորանարդիկներով և տապակել մի փոքր կարագով:

Սունկը լվալ, բարակ կտրատել և նույնպես տապակել:

Սոխը մաքրել, մանր կտրատել և տապակել մինչև մի փոքր կարմրի:

Մաղադանոսը և սամիթը լվալ,սրբիչով չորացնել, այնուհետև մանր կտրարել:

Պանիրը անցկացնել խոշոր քերիչով:

Բոլոր պատրաստված բաղադրիչները խառնել, համեմել:

Խմորը գլանաձև պատրաստել:

Գլանակը մասերի բաժանել և գրտնակել կլոր, 4-5մմ հաստությամբ:

Խմորի մեջտեղը տեղադրել լցոնը և եզրերից հավաքել՝ պարկի պես:

Ամեն պարկը խնամքով կապել կանաչիով:

Թավան մի փոքր յուղ քսել, վրան փայլաթիթեղ դնել, դասավորել պարկերը և պարկերի վրա ձու քսել:

Դնել վառարանը, 180 աստիճանով եփել 20-25 րոպե, մինչև թեթևակի կարմրելը:

Մատուցել տաք վիճակում:

Բարի ախորժակ:

loading...