Takposto.cc կայքը գրում է, որ կեֆիրը մի շարք օգտակար հատկություններ ունի. Այն օրգանիզմին այդքան անհրաժեշտ վիտամիններ և հանքանյութեր է պարունակում: Չպետք է մոռանալ նաև այն մասին, որ այն խորհուրդ է տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր դիետա են պահում: Կեֆիրը նիհարելու համար առավել արդյունավետ կարելի է օգտագործել` դրան ավելացնելով մի քանի բաղադրիչներ:

Ճարպերն այրելու համար

  • 1 ճաշի գդալ մաղադանոս
  • Մի պտղունց աղացած դարչին
  • 100 մլ կեֆիր

Բոլոր բաղադրիչները խառնեք իրար, թողեք նվազագույնը մեկ ժամ թրմվի:

Բազուկով և կեֆիրով կոկտեյլ

  • 2 ճաշի գդալ կարմիր բազուկի հյութ
  • 250գ կեֆիր
  • 1 թեյի գդալ մասուրի թուրմ
  • 1 թեյի գդալ կիտրոնի հյութ

Բոլոր բաղադրամասերը խառնեք բլենդերում:

Բանջարեղենային կոկտեյլ

  • 1 լոլիկ
  • Մի փոքր սխտոր
  • 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ
  • 50 մլ կեֆիր

Բանջարեղենը ձիթապտղի յուղի հետ խառնեք բլենդերի մեջ, ապա ավելացրեք կեֆիրը:

loading...