Ջրհոս: Լի են ստեղծագործական էներգիայով, լավատես են, ինտուիցիան լավ է զարգացած:  Ջրհոսները հմայիչ են, IQ-ի մակարդակը բավական բարձր է: Կարողանում են անհրաժեշտ կապեր հաստատել, յուրօրինակ գաղափարներ առաջարկել: Ջրհոսները չեք ձգտում առանձնանալ մյուսներից, չեն վախենում ռիսկի դիմել, նոր ճանապարհներ և լուծումներ են փնտրում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին կարող է բնորոշ լինել նաև իմպուլսիվություն և անկայություն: Ոչ ոքի ամբողջությամբ չեն պատկանում, իսկ նրանց կողմից առաջարկվող գաղափարները միտված են ապագային: Պատասխանատվությունը չի վախեցնում Ջրհոսներին:

Խոյ: Անհամբեր են,  չգիտեն ճիշտ վարվելակերպի կանոններ, փոխարենը՝ կամակոր են, նպատակասլաց: Պայքարում են արդարության համար, ներկայացնում իրենց կարծիքը, երբեմն չափազանց ուղիղ են, բայց անկեղծ՝ երեխաների նման: Այդ անկեղծությունը մարդկանց կողմից հաճախ է ընկալվում՝ որպես կոպտություն, անհարգալից վերաբերմունք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն արագ են բռնկվում, համառորեն աշխատում՝ նպատակներին հասնելու համար, բայց հեշտությամբ կարող են կորցնել հետաքրքրությունը: Մի կանգնեք Խոյի ճանապարհին, եթե նա ինչ-որ բան է մտածել:

Խեցգետին: կենդանակերպի ամենազգացմունքային նշանը: Բոլոր զգացմունքներն ու ապրումները պահում են ներսում, վախենում անկեղծանալ մյուսների առաջ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լավ հոգեբաններ են, վայրկենական հասկանում են մյուսների զգացմունքները: Դժվար է խաբել Խեցգետնին, բայց հեշտ է նեղացնել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին չեն հետաքրքրում կարճատև հարաբերությունները:

Խեցգետինները սովորաբար միամիտ են, սենտիմենտալ, չափից շատ են կապվում մարդկանց, վայրերի, առարկաների հետ: Հեշտ է խոցել Խեցգետինների ինքնասիրությունը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երկար ժամանակ ապրումներ են ունենում անհաջողությունների պատճառով, տառապում սիրելիի հետ բաժանման համար: Նվիրված են:

Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն առանձնանում են բնավորության հետևյալ առանձնահատկություններով՝ նպատակասլացություն, կայունություն, պատասխանատվություն: Միայնությունը չի վախեցնում նրանց: Այծեղջյուրները խնամքով թաքցնում են իրենց զգացմունքները, նրանց համար դժվար է կապ հաստատել, ծանոթանալ նոր մարդկանց հետ: Չեն սիրում, երբ չարաշահում են իրենց բարությունը:

Ու թեև կարող է զարմանալի թվալ, Այծեղջյուրները պատրաստ են օգնել նույնիսկ անծանոթների: Նրանց գլխավոր նպատակը նյութական բարեկեցության, առավելագույն բարձր դիրքի հասնելն է: Սիրում են ամբողջությամբ վերահսկել իրավիճակը:

 

Երկվորյակներ: Ինտելեկտուալ են, հեշտությամբ են օտար լեզուներ սովորում, հակում ունեն գրականության և դերասանական վարպետության: Օրվա ընթացքում մի քանի անգամ կարող են փոխել կարծիքը: Առանձնանում են շփվելու կարողությամբ, երբեք չեք ձանձրանա Երկվորյակների հետ: Նրանց համար կարևոր է որևէ բանով զբաղվել: Սիրում են բուռ ելույթներ ունենալ, բայց մակերեսային վերաբերմունք ունեն աշխարհի նկատմամբ: Տանել չեն կարողանում միայնությունը: Սիրում են սպորտով զբաղվել, ճանապարհորդել, շրջահայաց են:

Առյուծ: Կախված են շրջապատի կարծիքից: Ուժեղ են, վճռական: Կազմակերպչի՝ վառ արտահայտված կարողություններ ունեն, ձգտում են ղեկավարի դեր ստանալ, հանրային մարդ դառնալ: Համառորեն քայլում են նպատակներին հասնելու ճանապարհով: Հմայիչ են, լավ ճաշակ ունեն, բազմաթիվ տաղանդներ: Չեն կարողանում ապրել առանց սիրո: Բայց հարկավոր է զգույշ լինել և հույս չդնել Առյուծների հավատարմության և նվիրվածության վրա:

Կշեռք: Կշռադատում են, գնահատում ամեն բան, տատանվում, կասկածում: Կշեռքների համար դժվար է վերջնական որոշում կայացնել: Կարողանում են ճիշտ վարքագիծ դրսևորել, նրանց հետ շփումը հաճելի է: Զայրույթի պահին վերածվում են կամակոր մարտիկի, ով պայքարում է արդարության համար: Կազմակերպչի, դերասանական կարողություններ ունեն, ֆիզիկապես դիմացկուն են, համբերատար, հումորի լավ զգացում ունեն, առանձնանում են աշխատասիրությամբ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են ավելի լավը դարձնել մյուսների կյանքը: Հաճախ ինքնավստահ չեն, աջակցության կարիք ունեն:

Ձկներ: Տաղանդավոր են: Հակված են ալարկոտության, սիրում են ռիսկի դիմել, դերասանական կարողություններ ունեն: Ձկներն իդեալիստ են, պատրաստ պայքարել՝ ի պաշտպանության թույլերի: Մանիպուլյացիայի են ենթարկում շրջապատին: Կարողանում են ելք գտնել ցանկացած ծայրահեղ վիճակից: Սիրում են անշահախնդիր, ամբողջության տրվում են հարաբերություններին, սիրում կրքոտ, կարեկցող են, պատրաստ սիրել մեկին ամբողջ կյանքում: Սիրում են միայնություն:

Աղեղնավոր: Ձգտում են բոլորի ուշադրության կենտրոնում լինել, դիմացկուն են, բայց համբերատար չեն: Առանձնանում են էնտուզիազմով, լավատեսությամբ, նաև ամբիցիոզ են: Ընկերասեր են, բաց շփման համար, սիրում են օգնել մարդկանց, հոգ տանել շրջապատի մասին: Սիրում են ուշադրություն, ինչի համար պատրաստ են նույնիսկ խախտել սահմանները: Նեղացկոտ են, վեճի ընթացքում կարող են բավական կոպիտ և կտրուկ լինել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են խանդել առանց առիթի: Սիրելիին հանդիպելու դեպքում կարող են կյանքը կապել նրա հետ:

Կարիճ: Գրեթե երբեք չեն հանձնվում: Կարիճները սիրում են սկսած գործն ավարտին հասցնել, պաշտում են գումարն ու իշխանությունը: Առանձնանում են աշխատասիրությամբ, նպատակասլացությամբ: Համբերատար են, երբ դրա կարիքը կա: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զգացմունքային են, բայց թաքցնում են զգացմունքները: Կարիճները դավաճանությունը չեն ներում: Վտանգավոր մրցակից են, հոռետես են, կասկածամիտ: Ամբողջությամբ նվիրվում են սիրած աշխատանքին, նաև՝ սիրելիին: Ընտրում են մասնագիտություններ, որոնք սառնասրտություն, վճռականություն են պահանջում: Զարգացած ինտուիցիա ունեն, ձգտում են հասկանալ բոլոր երևույթների պատճառները:

Ցուլ: Սպասում են հարմար պահի, առանձնանում աշխատասիրությամբ, դիմացկունությամբ: Բարձր պահանջներ ունեն, գործնական են, իմաստուն, ինքնավստահ, շփվող: Կոնսերվատիվ են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գրեթե միշտ հաճելի տպավորություն են գործում, ամուր նյարդեր ունեն: Գնահատում են կայունության, անվտանգության զգացումը, կարողանում են կարեկցել: Չեն սիրում փոփոխություններ, համբերատար են, երբ խոսքն ընտանեկան խնդիրների մասին է:

Կույս: Ոճի լավ զգացում ունեն, հմայիչ արտաքին, սթափ հայացք՝ կյանքի նկատմամբ: Շրջապատից պահանջում են հետևել կոկիկությանը՝ ինչպես հագուստի, այնպես էլ՝ խոսքի մեջ: Զգայուն են ագրեսիայի հանդեպ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեմն կարիք ունեն հանգստանալու շփումից: Չեն սիրում պասիվ հանգիստ, տաղանդավոր են առևտրի ասպարեզում, արհեստներում: Առանձնանում են շրջահայացությամբ, միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել բարդ պահերին: Ձգտում են նյութական ապահովվածության, բայց հաճախ համեստ կենսակերպ են վարում:

loading...