Բաղադրիչներ
- Ձմերուկ – 600 գ
- Շաքարավազ – 1 բաժակ
- Ժելատին – 25 գ
Պատրաստման եղանակը
- Մանրացնել ձմերուկը (առանց կեղևի և կորիզների) բլենդերի մեջ՝ մինչև միասեռ զանգված դառնալը:
- Առանձնացնել մի փոքր ձմերուկի զանգված և դրա մեջ ժելատին ավելացնել: Թողնել 15 րոպե:
- Մնացած զանգվածի մեջ ավելացնել շաքարավազ, խառնել և եփել 10 րոպե:
- Տաք զանգվածի մեջ ավելացնել ժելատինը և խառնել:
- Լցնել ստերիլ բանկաների մեջ, փակել և թողնել, որ սառչի սենյակային ջերմաստիճանում:
- Պահել սառնարանում:
loading...