Բաղադրիչներ
- Կարմիր լոբի – 1.2 կգ
- Սոխ – 3 հատ
- Լոլիկ – 1.2 կգ
- Սև աղացած պղպեղ – 1 թ/գ
- Դափնու տերև – 2 հատ
- Քացախ (9 %) – 2 ճ/գ
- Աղ – 3 թ/գ
- Շաքարավազ – 2 ճ/գ
- Բուսայուղ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Մանր կտրատել սոխը և տապակել:
- Լոբին լավ լվանալ, վրան սառը ջուր լցնել և եփել՝ մինչև լրիվ պատրաստ լինելը:
- Լոլիկի վրա ջուր լցնել և դնել կրակին:
- Կեղևազրկել, հենց ջուրը եռա: Հետո կտրատել և աղ անել:
- Ավելացնել լոբին, շաքարավազը, սոխը, դափնու տերևները, պղպեղը: Դնել կրակին և հասցնել եռման, հետո ավելացնել քացախը:
- Լոբին լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել:
loading...