Իտալական դեսերտ ”Zuppa inglese”


Դիտումներ ` 548

Իտալական դեսերտ ”Zuppa inglese”

  • Մատուցվում է` 6-7 ժամ անց
  • Նախն. ժամանակ` 30 րոպե
  • Պատրաստման ժամանակ` 30 րոպե

Բաղադրիչներ

  • Եփովի կրեմի համար՝
  • կաթ – 500 մլ
  • վանիլին – 0.5 թ/գդ
  • շաքարավազ – 150 գր
  • ձվի դեղնուց – 6 հատ
  • ալյուր – 50 գր
  • Ինչպես նաև՝
  • բիսկվիթ – 3 հատ
  • շոկոլադ սև – 100 գր
  • սուրճ էսպրեսո – 100 մլ
  • ռոմ – 50 մլ
  • լիկյոր մրգային – 100 մլ (ազնվամորի)

Պատրաստման եղանակ

Պատրաստում ենք եփովի կրեմը: Կաթից 0.5 բաժակ առանձնացնում ենք, մնացածը լցնում կաթսայի մեջ, ավելացնում վանիլինը և դնում թույլ կրակին: Հասցնում ենք եռման աստիճանի, որից հետո կրակից վերցնում ենք և մի կողմ դնում:

Այդ ընթացքում շաքարավազը դեղնուցների հետ խառնիչով տրորում ենք:

Ավելացնում ենք ալյուրն ու, անընդհատ խառնելով, բարակ շիթով լցնում առանձնացրած 0.5 բաժակ կաթը և խառնում, որպեսզի համասեռ զանգված ստանանք:

Վանիլինով կաթից մի քիչ լցնում ենք դեղնուցներով զանգվածի մեջ, խառնում ենք, այնուհետև այդ զանգվածը լցնում կաթով կաթսայի մեջ և դնում թույլ կրակին:

Կրակի վրա դնելուց հետո պետք է զանգվածը մոտ 12-15 րոպե անընդհատ խառնել, որպեսզի չվառվի կամ չկտրվի (պետք է թթվասերի թանձրության կրեմ ստանանք): Պատրաստի կրեմը լցնում ենք մեկ այլ ամանի մեջ, ծածկում սննդային թաղանթով և թողնում ենք սառչի:

Այդ ընթացքում թունդ սուրճ էսպրեսո ենք եփում, լցնում խորը ամանի մեջ, ավելացնում ռոմը և թողնում ենք սառչի: Շոկոլադը կտրատում ենք, վրան մի քիչ կաթ կամ ջուր ավելացնում և գոլորշու վրա հալեցնում:

Կրեմը 2 մասի ենք կիսում և մի մասի մեջ շոկոլադ ավելացնում:

Պատրաստում ենք բիսկվիթը (ցանկալի է, որ այն բարձր չլինի):

Բիսկվիթից բաժակի չափով շրջաններ ենք կտրում:

Շրջանները դնում ենք բաժակների մեջ և թեյի գդալով շերտերը փափկեցնում ազնվամորու լիկյորով (եթե երեխաներին ենք հյուրասիրելու, ապա լիկյորը պետք է բացենք ջրով):

Բիսկվիթի վրա թեյի գդալով շոկոլադե կրեմ ենք լցնում և ծածկում երկրորդ բիսկվիթով, որը թեթևակի սեղմում ենք, այնուհետև այդ շերտը փափկեցնում սուրճով և ռոմով (երեխաների համար պատրաստելիս, կարող ենք կակաոյով և կաթով փափկեցնել): Շերտի վրա լցնում ենք սպիտակ կրեմը:

Եվ այդպես մինչև վերջ շարում ենք: Կրեմի վերջին շերտը կարող ենք լցնել հրուշակեղենային պարկով և զարդարել շոկոլադե քերուկով: Մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարանը (ցանկալի է գիշերը սառնարանում թողնել, որպեսզի ավելի համեղ լինի):

 
 
loading...
Փակել