Բոլորը ցանկանում են ուրախացնել իրենց մտերիմներին օրիգինալ և իսկապես ամառային ճաշատեսակով:

Բաղադրիչները.

1. Դդմիկ – 4 հատ
2. Շամպինիոն – 500գ
3. Սոխ – 1/2 հատ
4. Շերտեր՝ լազանյայի համար – 9 հատ
5. Քերած պանիր – 200գ
6. Աղ
7. Բուսայուղ
8. Չորացրած ռեհան, համեմունքներ

Կերակրահյութի համար.

1. Կարագ – 80գ
2. Ալյուր – 3 ճ/գ
3. Կաթ – 0.7լ
4. Սխտոր – 3-4 պճեղ
5. Մշկընկույզ

Պատրաստման եղանակը.

1. Երկարությամբ կտրատել դդմիկը՝ 1սմ հաստության շերտերի, աղ ցանել: Տապակել բուսայուղով:
2. Շամպինիոնը կտրատել և տապակել 5-7 րոպե:
3. Ավելացնել տապակած սոխը և մի փոքր չորացրած ռեհան:
4. Այնուհետև հավաքել լազանյան. շերտ լազանյայի համար, մի փոքր կերակրահյութ, սունկ, պանիր, կերակրահույթ, դդմիկ: Կրկնել:
5. Եփել նախապես՝ 180 աստիճան տաքացրած ջեռոցում, 30-35 րոպե:

loading...