«American Heart Association» ամսագրում վերջերս տպագրված հետազոտության արդյունքները փաստում են, որ ցիտրուսային մրգերը պարունակում են այնպիսի տարրեր, որոնք կանխարգելում են կանանց մոտ ուղեղի կաթվածը: Մասնավորապես, հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն կանանց մոտ, ովքեր հաճախակի գրեյպֆրուտ և նարինջ են ուտում, 18%-ով նվազում է կաթվածի ռիսկը, ի տարբերություն այն կանանց, ովքեր չեն օգտագործում ցիտրուսային մրգեր:

Պատճառը ցիտրուսային մրգերում առկա որոշակի ֆլավոնոիդներն են: Բացի այն, որ ֆլավոնոիդները մրգերին կարմիր, դեղին և կապույտ գույն են տալիս, դրանք նաև հզոր հակաօքսիդանտներ են, որոնք առավել հզոր են, քան E և C վիտամինները: Այս ֆիտոքիմիկատներն օրգանիզմում կարող են ակտիվացնել ինքնապաշտպանական մեխանիզմներն ու դադարեցնել ուռուցքների աճը:

Ֆլավոնոիդներ պարունակում են բոլոր բուսական մթերքները, սակայն դրանց չափաքանակը հատկապես մեծ է ցիտրուսային մրգերում, հատապտուղներում, սոխի մեջ, կանաչ թեյում, մաղադանոսում, դառը շոկոլադի և կարմիր գինու մեջ:

Մեկ այլ հետազոտության արդյունքում պարզվել է, որ ցիտրուսի ֆլավոնոիդները չափազանց օգտակար են արյան շրջանառության համար: Կաթվածի ռիսկը զգալիորեն նվազում է մեծ քանակությամբ բանջարեղենի, մրգերի և վիտամին C-ի օգտագործման դեպքում: Ֆլավոնոիդները պաշտպանում են օրգանիզմը մի քանի մեխանիզմներով՝ հզոր հակաօքսիդանտ ազդեցությամբ և վերականգնված արյան անոթների աշխատանքով:

Ցիտրուսային մրգերը նվազեցնում են կաթվածի ռիսկը

Քանի որ գոյություն ունեն 6 տարբեր խմբերի ֆլավոնոիդներ, հետևաբար՝ ֆլավոնոիդների խմբերը տարբեր են, հետազոտողներն ուսումնասիրել են  դրանց կապն իշեմիկ, հեմոռագիկ կաթվածների հետ: Զարմանալի է, բայց ոչ մի կապ չի գտնվել ֆլավոնոիդների և կաթվածի ռիսկի միջև, բացառությամբ այն ֆլավոնոիդների, որոնք առկա են ցիտրուսային մրգերում: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ցիտրուսների ֆլավոնոիդները կարող են նվազեցնել իշեմիկ կաթվածի ռիսկը՝ ի տարբերություն մյուս ֆլավոնոիդների: Մասնագետները խորհուրդ են տալիս հյութը խմելու փոխարեն՝ ուտել միրգը, քանի որ դրանք քիչ շաքար և մեծ քանակությամբ մանրաթելեր են պարունակում:

Մեկ այլ հետազոտության արդյունքում պարզվել է, որ խնձորն ու տանձը լավացնում են ուղեղի արյան հոսքն ու պահպանոմ են մազանոթների առողջությունը:

loading...