Healthyfoodteam կայքն առաջարկում է վիտամինային աղցան, որը մաքրում է աղիներն ու դուրս է բերում տոքսինները:
Այս դիետիկ աղցանը նաև կարգավորում է ստամոքսի թթվայնությունը:
Աղցանը բաղկացած է բանջարեղեններից, որոնք վիտամինների, հանքանյութերի, մանրաթելերի և պեկտինի աղբյուր են: Այդ իսկ պատճառով, այս աղցանը հրաշալի կերպով մաքրում է աղիներն ու օգնում է ազատվել մի քանի կիլոգրամներից: Ավելին, այս ցածր կալորիականությամբ աղցանի միջոցով կձերբազատվեք կուտակված ճարպերից:
Վիտամինային աղցանի բաղադրությունը.
- Կաղամբ
- Գազար
- Ճակնդեղ
- Հազար
- Կիտրոնի հյութ
- Բուսական յուղ
Կտրատեք կաղամբը, ճակնդեղն ու գազարը՝ 3:1:1 հարաբերությամբ:
Խառնուրդին ավելացրեք կանաչեղեն: Բանջարեղենները տրորեք, որպեսզի հյութը դուրս գա, ավելացրեք մի փոքր կիտրոնի հյութ: Կարող եք մի պճեղ սխտոր ավելացնել:
Ամբողջը համեմեք բուսական յուղով:
Ցանկալի է խուսափել աղից, սակայն, եթե չեք կարող, մի փոքր սոյայի սոուս ավելացրեք, սա ոչ միայն կփոխարինի աղին, այլև՝ յուրահատուկ համ կհաղորդի աղցանին:
3 օր շարունակ ճաշի փոխարեն կերեք այս աղցանը: