Հետաքրքիր, ոգեշնչված մարդիկ են: Որպես կանոն՝ Ցուլերը լի են էներգիայով, ոգեշնչված են: Գրեթե միշտ դառնում են միջավայրի «հոգին», դեմ չեն ուրախանալ: Միևնույն ժամանակ՝ անսովոր, խորը, կրքոտ մարդիկ են:

Հավատարիմ ընկերներ են: Հավատարիմ, նվիրված ընկերներ են: Երբեք երես չեն թեքի մարդկանցից, ում ընկեր են համարում: Վստահ եղեք, որ նույնիսկ ձեր բացակայությամբ լուռ չեն լսի վիրավորանքներն ու բամբասանքները ձեր հասցեին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին կարող եք վստահել ցանկացած գաղտնիք և նույնիսկ… ձեր կյանքը, եթե գործը դրան է հասել:

Պաշտպանում են մտերիմներին: Ցուլերը ոչ միայն նվիրված են և հավատարիմ: Նրանք ամեն կերպ պաշտպանում են ընկերներին, հարազատներին ու սիրելիներին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները «ստիպում» են հասկանալ, որ իրենց կողքին պաշտպանված եք նույնիսկ այն պահերին, երբ ձեզ խոցելի եք համարում: Ցուլերը խիզախ են, հրաշալի ընկերներ: Գնահատեք նրանց:

Սիրում են մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք իրականում կան: Ցուլերը  շատ լավ գիտեն, որ ոչ ոք իդեալական չէ, այդ թվում՝ իրենք: Դա նշանակում է, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պատրաստ են ընդունել, որ կատարյալ չեք, անհրաժեշտության դեպքում՝ ներել: Չեն փորձի փոխել ձեզ, ինչ էլ տեղի ունենա:

loading...