Բաղադրիչներ
Խմորի համար
- Մանր քերած (հյութը քամած) գազար – 1 բաժակ
- Ալյուր – 1 բաժակ
- Շաքարավազ – 1 բաժակ
- Կաթնաշոռ – 120 գ
- Արևածաղկի ձեթ – 1/2 բաժակ
- Ձու – 1 հատ
- Խփրեցուցիչ – 1 թ/գ
- Դարչին – 1 թ/գ
- Աղ – 1 պտղունց
- Վանիլին
Կրեմի համար
- Կաթնաշոռ – 150 գ
- Կարագ – 60 գ
- Շաքարավազ – 100 գ
- Թթվասեր – 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Ալյուրը խառնել աղի, վանիլինի, դարչինի և փխրեցուցչի հետ:
- Կաթնաշոռը հարել շաքարավազի և ձեթի հետ, ավելացնել ձուն և նորից հարել:
- Աստիճանաբար ավելացնել ալյուրը, հետո քերած գազարը, խառնել գդալով:
- Խմորը լցնել յուղապատ կաղապարի մեջ:
- Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 40-50 րոպե: Սառեցնել և բաժանել 2 շերտի:
- Կրեմի համար հարել բոլոր բաղադրիչները և դրանով պատել տորթը:
loading...