Մատուցվում է՝ անմիջապես
Նախն. ժամանակ՝ 10 րոպե
Պատրաստման ժամանակ՝ 10 րոպե:
Բաղադրիչներ
սալոր – 300 գր
շաքարավազ – 40 գր
դարչին – 1 ձողիկ
աստղային անիսոն – 1 հատ
Պատրաստման եղանակ
Սալորի կորիզները հեռացնում ենք և խոշոր կտրատում: Լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում շաքարավազը, անիսոնն ու դարչինը:
Դնում ենք կրակին, հասցնում եռման ու եփում 5 րոպե:
Դարչինն ու անիսոնը հանում ենք և սոուսը բլենդերով տրորում:
Եթե սալորի պտղամաշկը նուրբ է, կարելի է ցանցի մեջ չտրորել: Այս սոուսը կարող ենք մատուցել թե՛ սառը, թե՛ տաք վիճակում:
loading...