Երիկամները մարդու կարևորագույն օրգաններից են, և պետք է ուշադիր լինել դրանց հանդեպ: Երիկամների հիվանդությունները, օրինակ, քարերի գոյացումն ու վատ աշխատանքը կարող են սաստիկ ցավեր առաջացնել: Երիկամների հիվանդությունների ժամանակ այս օրգանը կա՛մ որոշ չափով սկսում է դանդաղեցնել իր աշխատանքը, կա՛մ ընդհանրապես դադարեցնում է:

Բարեբախտաբար, երիկամների քրոնիկ հիվանդությունների դեպքում հիվանդները կարող են դեռ երկար ժամանակ ապրել:

Ըստ healthyfoodhouse.com-ի՝ եթե երիկամների հետ խնդիրներ են առաջանում, ապա դրանք հիմնականում կապված են լինում ոչ ճիշտ սննդակարգի հետ: Քիչ քանակությամբ ջուր խմելը նույնպես կարող է երիկամների աշխատանքի խախտումներ առաջացնել:

Եթե, այնուամենայնիվ, երիկամների աշխատանքի թերֆունկցիա եք նկատել, ապա խուսափեք այն ամենից, ինչը ջրազրկում է օրգանիզմը, ու սկսեք մեծ քանակությամբ ջուր խմել: Սակայն ջրին ավելացրեք մի փոքր սոդա: Այս գործողությունը կատարելու համար, ձեր մարմնի քաշը բաժանեք 20-ի, արդյունքը կլինի օրական պահանջվող ջրի քանակի լիտրերը: Այս պարագայում, հիանալի կերպով կլավացնեք երիկամների աշխատանքը:

Բացի սոդայաջրի օգտագործումից, անհրաժեշտ է խուսափել որոշակի մթերքների օգտագործումից. պահպանեք օրական անհրաժեշտ պրոտեինների քանակը, քանի որ ավելորդ պրոտեինները կարող են վնասել երիկամներին:

Մեծ քանակությամբ վիտամին B-ով հարուստ մթերքներ օգտագործեք:

loading...