• Մատուցվում է` անմիջապես
  • Նախն. ժամանակ՝ 20 րոպե
  • Պատրաստման ժամանակ՝ 40-50 րոպե

Բաղադրիչներ

սմբուկ – 2 հատ

լոլիկ – 2 հատ

գազար – 1 հատ

պանիր – 150 գր (Բրինզա)

սխտոր – 2 պճեղ

բուսայուղ – ըստ ճաշակի

աղ – ըստ ճաշակի

թթվասեր – 1-2 ճ/գդ

կանաչի – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Սմբուկը լվանում ենք, վրան ամբողջ երկայնքով կտրվածքներ անում (օղակների առավելագույն հաստությունը պետք է լինի 1 սմ): Կտրվածքների արանքներում աղ ենք ցանում և թողնում 10-15 րոպե: Հետո լվանում ենք ու 20 րոպե թողնում սառը ջրում, որպեսզի դառնությունն անցնի:

Այդ ընթացքում լոլիկն ու գազարը օղակաձև կտրատում ենք (գազարն ավելի բարակ ենք կտրատում):

Սմբուկի յուրաքանչյուր կտրվածքի մեջ անպայման բուսայուղ ենք քսում (որպեսզի խորովելիս շատ չչորանա) և հերթով շարում լոլիկն ու գազարը:

Հետո խառնում ենք պանիրը, ճզմած սխտորն ու թթվասերը, լցնում կտրվածքների արանքներն ու քսում սմբուկների վրա: Ձևամանին յուղաթուղթ ենք փռում և բուսակայուղ քսում: Վրան շարում ենք լցոնած սմբուկները և կողքերից չոփիկներով հենում ենք, որպեսզի չշրջվեն:

Թխում ենք 40-50 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Վերջին 5-7 րոպեում կարելի է միացնել գրիլի ռեժիմը, որպեսզի վրան վարդագույն կեղև ձևավորվի: Պատրաստի Ռատատույը ջեռոցից հանում ենք և վրան կանաչի ցանում:

loading...