• Մատուցվում է՝ անմիջապես
  • Նախն. ժամանակ՝ 25-30 րոպե
  • Պատրաստման ժամանակ՝ 20 րոպե
Բաղադրիչներ

Նրբաբլիթի համար՝

ձու – 2 հատ

օսլա (крахмал) – 2 ճ/գդ

ալյուր – 2 ճ/գդ

կաթ – 240 մլ

աղ – 1 պտղունց

ձիթայուղ – 1 ճ/գդ

Լցոնի համար՝

կաթնաշոռ – 300 գր

տաքդեղ կարմիր – 1 հատ (թարմ կամ խորոված)

մաղադանոս – մի քանի ճյուղ

աղ – ըստ ճաշակի

պղպեղ սև

Ինչպես նաև՝

սոուս լոլիկի – 300 մլ

պանիր – 3 ճ/գդ

Նրբաբլիթների համար: Ձուն, ալյուրն ու օսլան խառնում ենք և ավելացնում աղը: Հետո խառնելով քիչ-քիչ ավելացնում ենք կաթն այնպես, որ գնդիկներ չլինեն:

Տապակին ձիթայուղ ենք քսում և բարակ նրբաբլիթներ տապակում:

Պատրաստում ենք լցոնը: Կաթնաշոռը խառնում ենք կտրատած տաքդեղի ու մաղադանոսի հետ և աղ ու պղպեղ ցանում: Նրբաբլիթի եզրին լցոն ենք դնում և խողովակի նման փաթաթում:

Թխվածքի ձևամանի կամ տապակի հատակին լոլիկի սոուս ենք լցնում, շարում նրբաբլիթները և վրայից նույնպես լոլիկի սոուս լցնում:

Ավելացնում ենք քերած պանիրը:

Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք և թխում մոտ 10 րոպե:

loading...