Բաղադրիչներ
- Լոլիկ – 3 կգ
- Գազար – 1.5 կգ
- Բուլղարական պղպեղ – 3 կգ
- Սոխ – 1.5 կգ
- Շաքարավազ – 200 գ
- Քացախ – 10 գ
- Բուսայուղ – 50 գ
- Աղ
Պատրաստման եղանակը
- Լոլիկներն անցկացնել մաղով՝ մինչև խյուսանման զանգված ստանալը:
- Հասցնել խյուսը եռման:
- Գազարը քերել, սոխը մանր կտրատել:
- Գազարը և սոխն ավելացնել եռացող խյուսին, խառնել, և ժամանակ առ ժամանակ խառնելով՝ ոչ բարձր կրակի վրա եփել 40 րոպե:
- Բուլղարական պղպեղը լավ մաքրել և կտրատել 4-6 մասի:
- Պատրաստ լինելուց 15 րոպե անց խյուսին ավելացնել պղպեղը, քացախը, շաքարավազը, բուսայուղը և աղը: Խառնել:
- Տաք զանգվածը լցնել բանկաների մեջ և փակել:
loading...