- Մատուցվում է՝ 15 րոպե անց
- Նախն. ժամանակ՝ 15 րոպե
- Պատրաստման ժամանակ՝ 60 րոպե
Թաբուլեն արևելյան աղցան է, որի հիմնական բաղադրամասերն են կազմում բլղուրն ու մանր կտրտած մաղադանոսը։ Այս կերակրատեսակի հայրենիք են հանդիսանում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լիբանանը ու Սիրիան, այնտեղ թաբուլեն մատուցվում է աղցանի տերևների վրա։
Թաբուլեն ընդհանրապես շատ բազմատեսակ է լինում: Մառոկկոից մինչև Պակիստան բազմաթիվ երկրներում պատրաստում են այս աղցանը, ամեն մեկը՝ յուրովի
Բաղադրիչներ
- բլղուր – 150գր
- լոլիկ – 250գր
- մաղադանոս – 2 կապ
- անանուխ – 2 ճյուղ
- հյութ կիտրոնի – 100մլ
- սոխ – 1/2 հատ
- սոխ կանաչ – 1 ճ/գդ
- ձիթայուղ – 2ճ/գդ
- աղ – 1/3թ/գդ
- ջուր – 300մլ(եռման)
Պատրաստման եղանակ
- Թրջում ենք բլղուրը եռման ջրում և թողնում 1-1,5 ժամ (փակ կափարիչով), ապա քամում ենք ավելորդ հեղուկը քամիչի միջոցով:
- Առանձին ամանի մեջ լցնում ենք մանր կտրատված սոխը, լոլիկը, անանուխը, մաղադանոսը, կանաչ սոխն ու խառնում:
- Ապա ավելացնում ենք թրջած բլղուրը, կիտրոնի հյութը, աղն ու ձիթայուղը և խառնում: Ստացված աղցանը թողնում ենք, որ հանգստանա 15 րոպե և մատուցում:
loading...