Այս հիանալի աղանդերը խորհուրդ է տրվում մատուցել սառը վիճակում: Այն վստահորեն դուր կգա ամենախստապահանջ համադամասերին:
Աղանդեր ձվից
Բաղադրիչները
Ձու – 3 հատ
Աղ – 1 պտղունց
Շաքարի փոշի – 20 գ
Կաթ – 150 մլ
Սերուցք – 150 մլ
Շաքարավազ – 40 գ
Վանիլին – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
Հարել ձվի սպիտակուցները 1 պտղունց աղի հետ, աստիճանաբար ավելացնել շաքարի փոշին: Հարել մինչև պնդանալը: Կաթը խառնել սերուցքի, շաքարավազի և վանիլինի հետ: Եռացնել:
Ճաշի գդալով հարած սպիտակուցը զգուշությամբ իջեցնել եռացող կաթնային խառնուրդի մեջ: Ամեն կողմից եփել 2 րոպե:
Կաթի մեջ եփված սպիտակուցները դնել քամիչի մեջ: Թողնել, որ կաթնային զանգվածը սառչի մինչև 60 աստիճան:
Ձվի դեղնուցները դարձնել կրեմ, բարակ շիթով ավելացնել տաք կաթնային խառնուրդը և անընդհատ խառնել: Տաքացնել խառնուրդը թույլ կրակի վրա մինչև պնդանալը:
Ստացված կրեմը լցնել բաժակների մեջ, թողնել սառչի: Վրան դնել սառեցրած սպիտակուցները: Աղանդերի վրա կարելի է ցանել կակաո, դարչին, կարելի է մատուցել խտացրած կաթով և հատապտղի մուրաբայով: