Սննդի փորձագետներն զգուշացնում են` Չինաստանում արդեն վաղուց պատրաստում են սինթետիկ բրինձ և հսկայական քանակությամբ ուղարկում արտերկիր: Սինթետիկ բրինձը բաղկացած է կարտոֆիլի օսլայից, որին ավելացնում են պլաստիկ, որպեսզի այն պահպանի անհրաժեշտ ձևը: Մի բաժին այդպիսի բրինձ ուտելը նույն է, ինչ ուտեք պոլիէթիլենային տոպրակ: Ուստի բրինձը եփելուց առաջ ստուգեք` արդյոք այն իսկական է:


Ջրային թեստ. մի գդալ բրինձը լցրեք սառը ջրի մեջ ու լավ խառնեք: Եթե բրինձը որոշ ժամանակ անց նստի հատակին, կարող եք օգտագործել այն: Իսկ եթե վեր բարձրանա, ապա այն պլաստիկից է պատրաստված:

Կրակով թեստ. բրինձն այրեք լուցկիով: Արհեստականն անմիջապես կբոցավառվի և կարտազատի վառվող պլաստիկի հոտ:

Տրորեք բրինձը. իսկական բրինձը կվերածվի սպիտակ ալյուրի, իսկ արհեստականը` դեղնավուն զանգվածի:

Բորբոսի թեստ. եփած բրինձը տեղափոխեք փակ հերմետիկ ամանի մեջ ու դրեք տաք տեղ: Իսկական բրնձի վրա մի քանի օրից բորբոս կառաջանա, իսկ պլաստիկը կմնա անփոփոխ:

 

loading...