Այսօր շատերն են անքնությամբ տառապում, իսկ քնի պակասն ազդում է առողջության վրա։ Վատ քնի առավել տարածված պատճառները սրթեսը, դեպրեսիան և անհանգստությունն են։ Fithacker.ru կայքը գրում է, որ անքնությունը կարող է նաև բարձր ճնշման դեմ պայքարող, ինչպես նաև՝ ցավազրկող դեղորայքի հետևանք լինել․ քնաբեր միջոցները ևս կարող են օգնել ոչ բոլոր դեպքերում, քանի որ դրանք պարբերական արդյունք չեն ունենում։ Որոշ դեպքերում դրանք կարող են բացասական ազդեցություն ունենալ։ Քնաբեր միջոցների գլխավոր թերությունը դեղակայունություն առաջացնելն է։ Բացի այդ՝ դրանք կարող են կողմնակի աղդեցություն ունենալ, ինչպես գլխապտույտը, թուլությունը, որովայնի հատվածում ցավերը, փորկապությունը, հիշողության վատացումը։ Իսկ քնի պակասը մեծացնում է տարբեր խնդրների առաջացման հավանականությունը, ինչպիսիք են ավելորդ քաշը, դիաբետը և այլն։
Ցանկացած դեպքում՝ անկախ անքնության պատճառից, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ խնդրից ազատվելու համար։ Գոյություն ունի բնական և համեղ միջոց անքնության դեմ՝ բանանի թեյ։ Այն հեշտ է պատրաստվում, բաղկացած է բնական, հեշտ հասանելի մթերքից։ Բանանը և նրա կեղևը կալիում և մագնեզիում են օգտագործում. մագնեզիումը շատ օգտակար է քնի խանգարումների դեպքում և ապահովում է օրգանիզմի հանգստությունը։ Թեյը պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը 10 րոպե։ Այն պետք է խմել քնելուց առաջ։
Բաղադրիչներ
- 1 բանան
- 1 բաժակ ջուր
- դարչին
Պատրաստման եղանակը
Մաքրեք բանանը և լցրեք եռացող ջրի մեջ։ Ջրի մեջ լցրեք նաև բանանի կեղևը։ Կրակին թողեք 10 րոպե, սառեցրեք այն։ Ավելացրեք դարչինը և խմեք քնելուց առաջ։
Բանանի թեյը շատ հաճելի միջոց է՝ քնի հետ կապված խնդիրներից ազատվելու համար։