Դեմքը մաքրելիս և խնամելիս շատ կարևոր է հիշել, որ դեմքի մաշկը զգայուն է, և պետք է միայն բնական միջոցներ օգտագործել: Գոյություն ունեն բազմաթիվ քսուքներ, որոնց բաղադրության մեջ կարող ենք կարդալ բնական բաղադրիչների առկայության մասին, սակայն օգտագործումից հետո հասկանում ենք, որ դրանք ոչ միայն՝ արդյունավետ չէին, այլև՝ վնասել են մաշկը:
Լավագույն տարբերակը բնական միջոցներին ու դիմակներին անցնելն է:
Ձեզ ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որը կօգնի պայքարել դեմքի բծերի դեմ, կվերացնի ակնեն ու բշտիկները:
Այս միջոցի բաղադրիչներից յուրաքանչյուրն առանձնահատուկ է: Սկզբում հնարավոր է ՝ դիմակից փոքր-ինչ այրոց զգաք, սակայն մի քանի րոպե հետո այն կանցնի: Այս դիմակը թարմացնում է մաշկն ու փափկեցնում է այն:
Երբ ակնեն և սև կետերն ի հայտ են գալիս, մաշկը փոփոխվում է:
Եթե նմանատիպ խնդրի եք առերեսվել, ապա ժամանակն է մեր առաջարկած բնական դիմակին անցնելու:
Բաղադրություն
- Կես թ/գ դարչին
- Կես թգ աղացած մշկընկույզ
- 1 թ/գ մեղր
- 1 թ/գ թարմ քամած կիտրոնի հյութ
Բոլոր բաղադրիչները խառնեք այնքան, մինչև խյուսանման զանգված ստանաք: Ստացված դիմակը քսեք դեմքին, թող մնա 30 րոպե, կամ առնվազն՝ 10: Վերջում դիմակը մաքրեք աղբյուրի ջրով և սովորական դեմքի քսուք քսեք: