Համոզված ենք, որ նախաճաշին բավական ժամանակ է, ինչ կաթնապուր չեք պատրաստել: Հիշեցնում ենք. կաթնապուրը համեղ է և օգտակար: Երեխաներն էլ շատ են սիրում:
Բաղադրիրներ
500 գ կաթ
40 գ բրինձ
աղը և շաքարը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Բրինձն ընտրել: Լավ լվանալ: Թրջել սաոը ջրում, հետո քամել քամիչով։ Դրանից հետո բրինձը լցնել տաք կաթի մեջ և եփել թույլ կրակով՝ պարբերաբար խաոնելով։ Վերջում կաթնապուրին ավելացնել աղը և շաքարը: Մատուցելուց առաջ ափսեի մեջ կարող եք մի փոքր կարագ և դարչին ավելացնել:
loading...