- Ելակ – 200 գ
- Բիսկվիթ – 100 գ
- Կաթնաշոռային պանիր – 200 գ
- Շաքարավազ – 3 ճ/գ
- Սերուցք – 150 մլ
- Լիկյոր – 1 ճ/գ
- Ընկույզ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Ելակի կեսը խառնել լիկյորի և 2 ճ/գ շաքարավազի հետ, տաքացնել մինչև շաքարավազի լրիվ հալչելը և սառեցնել:
- Հարել սերուցքը 1 ճ/գ շաքարավազի հետ, հետո ավելացնել պանիրը և նորից հարել:
- Բիսկվիթը խորանարդաձև կտրատել և շարել բաժակի մեջ:
- Բիսկվիթի վրա լցնել ելակային օշարակը և շարել հատապտուղը:
- Ավելացնել պանրային շերտը և թարմ հատապտուղը, հետո՝ նորից պանրային շերտը:
- Վրան ցանել մանր կտրատած ընկույզ:
- Սառեցնել և մատուցել:
loading...