Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.
Կալորիականությունը – 258 կկալ
Սպիտակուցներ – 16 գ
Ճարպեր – 13.2 գ
Ածխաջրեր – 14.6 գ
Բաղադրիչներ
Ձու – 12 հատ
Մարինացված բազուկ – 500 գ
Շաքարավազ – 50 գ
Քացախ – 200 մլ
Ջուր – 200 մլ
Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լավ պինդ եփել ձվերը: Կեղևազրկել և դնել ապակե բանկայի մեջ:
Տապակի մեջ խառնել քացախը ջրի հետ, ավելացնել շաքարավազը, մի փոքր աղ և մարինացված բազուկը: Դնել միջին կրակի վրա և հասցնել եռման աստիճանի առաջին պղպջակներին: Վերցնել կրակից և ստացված մարինադը լցնել ձվերի վրա: Թողնել, որ սառչի:
Պինդ փակել բանկայի բերանը և մի քանի օր դնել սառնարանի մեջ. ինչքան երկար ձվերը մնան մարինադի մեջ, այնքան վառ կլինի դրանց գույնը:
loading...