Կենդանակերպի այս 5 նշանների ներկայացուցիչները հեշտությամբ կարողանում են հասկանալ սուտը: Փորձեք ազնիվ լինել նրանց հետ շփվելիս:
Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամենակասկածամիտների շարքում են: Այծեղջյուրները չեն հավատում ամենին, ինչ տեսնում են և լսում: Նրանք չեն խոսի այն մասին՝ ով է խաբում, ով՝ ոչ, պարզապես դա կընդունեն՝ որպես դաս, և կշարունակեն առաջ շարժվել:
Կարիճ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են տեսնել այն, ինչ աննկատ է մնում մյուսների համար, հասկանալ մարդկանց մտքերը, իրավիճակը: Կարիճների ինտուիցիան լավ է զարգացած, նրանք կարողանում են տեսնել պատկերն ամբողջությամբ՝ ուշադրություն դարձնելով դետալներին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սուտը համարում են թուլության նշան, մեծ ցանկություն ունեն իմանալ ճշմարտությունը: Եթե Կարիճները կասկածում են, որ իրենց ստում են, չեն հանգստանա, քանի դեռ չգիտեն ճշմարտությունը:
Երկվորյակներ: Երկվորյակները սուր աչք ունեն, կարողանում են հասկանալ մարդկանց, վերլուծել նրանց մտքերը, ուշադրություն դարձնել մարմնի լեզվին: Շատ հարցեր են տալիս, ուշադրություն դարձնում յուրաքանչյուր մանրուքի: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ուղիղ չեն ասի, որ ստում եք, պարզապես «թունավոր» արտահայտություններով կհասկացնեն դա:
Կույս: Կույսերը կարողանում են հասկանալ նույնիսկ ամենափոքր սուտը: Նրանք վերլուծական մտածողություն ունեն, խելացի են, արագ են նկատում դետալները:
Ջրհոս: Ջրհոսները հեշտությամբ կարողանում են հասկանալ՝ որքանով են մարդիկ ազնիվ, ասում են ճշմարտությո՞ւնը, թե՞ ստում: Դա բավական հեշտ է Ջրհոսների համար՝ բազմաթիվ հարցեր տալ այնքան, քանի դեռ ստախոսը չի մոլորվել իր ստերի մեջ: