Պրոբլեմը տարեցտարի ավելի ակտուալ է դառնում: Մենթալ առանձնահատկություններ ունեցող երեխաների ծնողների ճնշող մեծամասնությունը խոստովանել են, որ իրենց երեխաներն օրական 4-5 ժամ են անցկացրել հեռուստացույցի, բջջային հեռախոսի կամ պլանշետի էկրանի առջև:

Հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ 2-3 տարեկան երեխաների 90 %-ի մոտ աուտիկ սպեկտորի խաթարումների զարգացման համար սադրող, խթանող գործոն է դարձել հեռուստատեսային ծրագրերի չափից առավել դիտումը կամ վիրտուալ իրականության այլ տեսակների ու ձևերի հետ փոխգործակցությունը:

Մեծերի համար հեռուստացույցով և համացանցով անգամ 5 ժամ զբաղվելը վնասակար գործոն չի հանդիսանում, սակայն շատ փոքր, 0-2 տարեկան երեխաների համար էլեկտրոնային գադջեթները պարզապես կործանարար ազդեցություն ունեն:

Հոգեբան և Ռումինիայի աուտիկ երեխաների համար նախատեսված կենտրոնի համակարգող, վիրտուալ աուտիզմ եզրույթը հորինած Մարիուս Զիմֆերը կիսվել է իր ու իր գործընկերների կողմից անցկացված հետազոտության արդյունքներով:

Դեպքերի մեծ մասում այն երեխաների մոտ, որոնց 5 ժամից ավելի թողել էին հեռուստացույցի  էկրանների առջև՝ վիրտուալ իրականության հետ միայնակ, պսիխոմոտորային զարգացման ու խոսքային ֆունկցիաներից հետ ընկնելու, վարքային խանգարումների, ուշադրության պակասի և հիպերակտիվության սինդրոմի և անգամ աուտիզմի նշաններ են ի հայտ բերել:

Ամենաապշեցնողն այն է, որ գործնականորեն հնարավոր չէ տարբերել վիրտուալ աուտիզմը դասականից, քանի որ նշանները բացարձակապես նույնն են: Դա սոցիալիզացիայի, կայուն տեսողական կոնտակտի, խոսքի, դերային խաղերի, ուր երեխան վերափոխվում է երևակայական կերպարի, դժվարացումը կամ իսպառ բացակայությունն է, ինչպես նաև՝ կրկնվող բառերի ու արտահայտությունների, գործողությունների և խաղերի տիրապետումն է:

Դասական և վիտուալ աուտիզմների տարբերությունն այն է, որ առաջին դեպքում մենք խոսում ենք կենսաբանական նյարդաբանական զարգացածության թերացման, իսկ 2-րդ դեպքում`վիրտուալ իրականության ներգործությամբ նյարդաբանական զարգացման ոչնչացման մասին:

Կենսաբանական նյարդաբանական զարգացածության թերացման դեպքում սինափսները գործնականորեն չեն վերականգնվում, սակայն զարգացմանը ոչ ենթակա, օրինակ`գադջեթների չվերահսկվող կիրառման և կենդանի շփման գրեթե իսպառ բացակայության ժամանակ հնարավորություն կա ամեն ինչ վերականգնել, եթե ժամանակին զբաղվես երեխայի նեյրոնային հատվածների խթանմամբ, նրա ճիշտ զարգացմամբ:

Որպես կանոն` երեխաները բառերի իմաստն իմանում են սոցիալական փոխգործակցության միջոցով` խաղալով տարբեր առարկաների հետ, համագործակցելով մարդկանց հետ, ովքեր իրենց բացատրում են, թե ինչ են իրենք տեսնում, ու ինչպես է դա աշխատում, ինչի համար է պետք:

Օրինակ, պանաման ասոցիացվում է ջերմության ու արևի հետ, իսկ գլխարկը` ցրտի: Երեխան իմանում է աշխարհի, օբյեկտների, խաղալիքների մասին` ուղղակիորեն համագործակցելով նրանց հետ կամ իր զգացմունքների միջոցով: Երեխայի ուղեղը չի կարող զարգանալ առանց այլ մարդկանց կամ երեխաների հետ հպումների, առանց իրար, մարդկանց ու նրանց գործողությունների միջև կապերի հասկացվածության: Էկրանների կողմից ստեղծված լույսն ու աղմուկը գրավում են երեխայի ուշադրությունը, սակայն չեն կարողանում նորմալ զարգացնել նրա ուղեղը:

Էկրաններն այնքան են գրավում երեխայի ուշադրությունն ու բոլոր զգացմունքները, որ նա արդեն չի կարողանում ուշադիր լինել իր շուրջը տեղի ունեցածի նկատմամբ: Չէ՞ որ էկրանի վրա ամեն ինչ շատ ավելի վառ, բարձր ու արագ է: Այդպես էլ առաջանում է գադջեթների լույսից, աղմուկից ու նկարներից կախվածություն, որոնք դրանով իսկ մեկուսացնում են երեխային, նրան հետ պահում այլ մարդկանց հետ փոխգործակցությունից, որն այնքան անհրաժեշտ է խոսքի զարգացման ու շփման հմտությունների համար:

Չափազանց շատ աղմուկը, լույսը, կադրերի փոփոխության արագությունն անգամ մուլտֆիլմերում կարող են երեխայի մոտ հարուցել բացասական և բավականին հիվանդագին էմոցիաներ, որոնք բավականին հաճախ են վերածվում դաժան և ագրեսիվ վարքագծի, չվերահսկվող կատաղության:

Հոգեբաններն ու բժիշկները խորհուրդ են տալիս 0-2 տարեկան երեխաների հետ  շատ զբոսնել, փողոցում, բնության գրկում գտնվել , հնարավորինս շատ շփվել մեծերի կամ իրենցից տարիքով ավագ երեխաների հետ, ովքեր խաղում և խոսում են նրանց հետ:

Դեռևս 2008թ. Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան խորհուրդ է տվել լիովին սահմանափակել 0-2 տարեկան երեխաների` մուլտիմեդիական տեխնոլոգիաների և սարքավորումների օգտագործման հնարավորությունը:

3-6 տարեկան երեխաների համար վիրտուալ իրականության հետ շփումը պետք է լինի օրական մեկ ժամ, 6-12 տարեկանում` 2 ժամից ոչ ավելի:

loading...