Որքան էլ համեղ լինի պատրաստված կերակուրը, այն կարող է կորցնել օգտակար հատկությունները և նույնիսկ թունավորման պատճառ դառալ, եթե այն տաքացնեք երկրորդ անգամ։ Adme.ru կայքը ներկայացրել է 8 ճաշատեսակ, որոնք չի կարելի տաքացնել երկրորդ անգամ։
Նեխուր
Սա հրաշալի բաղադրիչ է ապուրի համար, սակայն մինչև այն պահը, երբ դրանով լի տարան հայտնվի տաքացնող սարքի մեջ։ Նեխուրը նյութ է պարունակում, որը երկրորդ անգամ տաքացնելու դեպքում վերածվում է թունավոր նիտրիտների և կոնցերոգենների։
Ձու
Խաշած ձուն կամ ձվածեղը տաքացնելն այնքան էլ տարածված երևույթ չէ, սակայն զգուշացնելն ավելորդ չի լինի. երկրորդ անգամ տաքացնելու դեպքում ձուն ևս կարող է թունավոր դառնալ։
Սպանախ
Սա հաճախ են օգտագործում նրանք, ովքեր հետևում են առողջ սննդակարգին. սպանախը բազմաթիվ հանքանյութեր և վիտամիններ է պարունակում։ Ինչպես նեխուրի դեպքում, սպանախը երկրորդ անգամ տաքացնելու դեպքում որոշ նյութեր վերածվում են թունավոր նիտրիտների և կոնցերոգենների։
Սունկ
Չնայած վիտամինների, սպիտակուցների և ամինաթթուների մեծ պարունակությանը՝ սունկը հաճախ դժվարությամբ է յուրացվում օրգանիզմի կողմից։ Եթե տաքացնեք երեկ պատրաստված ռիզոտոն, խնդիրն ավելի կխորանա. սպիտակուցը կփոխի իր կառուցվածքը, ինչը կարող է հանգեցնել ցավերի որովայնի հատվածում և որովայնի փքվածության։
Կարտոֆիլ
Անսպասելի է, սակայն այս առումով կարտոֆիլը ևս սև ցուցակում է։ Երկրորդ անգամ տաքացնելու դեպքում այն կորցնում է համը, օգտակարությունը։ Եթե խաշած կարտոֆիլը մնում է, այն օգտագործեք աղցանների մեջ՝ առանց տաքացնելու։
Հավ
Հավով պատրաստված կերակուրը երկրորդ անգամ տաքացնելու դեպքում դրանում պարունակվող սպիտակուցի կառուցվածքը փոխվում է, ինչը կարող է նյութափոխանակության հետ կապված խնդիրներ առաջացնել։ Այդ պատճառով գերադասելի է սառը հավով աղցան պատրաստել, իսկ տապակած հավի միսն օգտագործել սենդվիչներ պատրաստելիս։
Բազուկ
Բազուկը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, որոնք պահպանվում են նույնիսկ այն դեպքում, երբ դրանով բորշչ են պատրաստում։ Սակայն տաքացնել այն խորհուրդ չի տրվում, քանի որ այն ևս հարուստ է նիտրիտներով։
Բրինձ
Բրինձը օգտակար է, քանի որ պարունակում է վիտամիններ, հանքանյութեր, ամինաթթուներ, բայց կարող է պարունակել նաև բակտերիաների սպորներ, որոնք կարող են պահպանվել նույնիսկ ջերմային մշակման ենթարկելուց հետո։ Եթե պատրաստելուց հետո բրինձը թողնեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում, սպորներն արագորեն կբազմանան, ինչը կարող է սննդային թունավորման պատճառ դառնալ։ Կրկնակի տաքացնելը չի կարող լուծել այս խնդիրը։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում բրինձն ուտել պատրաստելուց հետո կամ պահպանել սառնարանում՝ առավելագույնը մեկ օր։