Հեշտ պատրաստվող անհավանական համեղ ուտեստ:
Բաղադրիչները.
1. Խոզի փափուկ միս (բուդ կամ պարանոցային մաս) – 1կգ
2. Սխտոր – 6-7 պճեղ
3. Սոյայի սոուս – 2 ճ/գ
4. Մեղր – 1 ճ/գ
5. Աղ, սև պղպեղ
6. Բուսական յուղ տապակի համար
Պատրաստման եղանակը.
1. Միսը լվանալ, չորացնել, համեմել աղ ու պղպեղով, վրան փոքրիկ խաչաձև կտրվածքներ բացել սուր դանակով:
2. Կտրտած սխտորը դնել ճեղքերի մեջ:
3. Մսի վրա լցնել սոյայի սոուսը, վրան քսել մեղրը:
4. Թողնել միսն այս մարինադում 1 ժամ:
5. 1 ժամից հետո այն դնել նախօրոք բուսայուղով պատած տապակի մեջ և ջեռուցում 1 ժամ եփել 220 աստիճանում՝ պարբերաբար ցողելով մսից դուրս եկած ջրով:
loading...