Ամառը տարվա այն եղանակն է, երբ առավել հաճախ ենք այրվածքներ ստանում, հատկապես՝ երկար ժամանակ արևի տակ մնալուց հետո: Քչերը գիտեն, որ այրվածքների դեմ ամենահզոր միջոցներն անանուխի և լավանդայի եթերային յուղերն են, քանի որ դրանք ունեն հզոր ցավազրկող և հականեխիչ հատկանիշներ:
Takprosto կայքը ներկայացնում է տան պայմաններում արագ և հեշտ պատրաստվող լոսյոն, որը կօգնի արդյունավետ կերպով ազատվել արևային այրվածքներից:
Բաղադրություն
- 20 կաթիլ լավանդայի եթերային յուղ
- 20 կաթիլ անանուխի եթերային յուղ
- 250 մլ եռացրած ջուր
Ցողացող շշի մեջ լցրեք եթերային յուղերի և ջրի խառնուրդը:
Ի տարբերություն մրգային յուղերի, լավանդայի և անանուխի յուղերը չունեն այրող հատկանիշներ: Ներկայացված լոսյոնը հանգստացնում և սառեցնում է մաշկն ավելի արդյունավետ, քան արևայրուքի դեմ որևէ այլ քսուք:
Լոսյոնն օգտագործեք ամեն անգամ, երբ այրող զգացողություն եք ունենում:
loading...