Բոլորին է հայտնի, որ տիբեթյան վանականներն առողջ և սպիտակ ատամներ ունեն: Փաստն այն է, որ նրանք ոչ ատամնաբույժի են դիմում, ոչ էլ ատամի մածուկ են օգտագործում այդ լեռնային շրջաններում, իսկ նրանց ամուր և սպիտակ ատամների գաղտնիքը բնական բաղադրատոմսերն են:
Healthyfoodhouse կայքը ներկայացնում է բնական միջոց, որը պահպանում է ատամների առողջությունը: Շատ պարզ միջոց է ու առավել հզոր, քան բոլոր ատամի մածուկները:
Պարզապես մի պտղունց հիմալայան աղը լցրեք նախ՝ եռացրած, ապա՝ սառեցրած ջրի մեջ: Լավ խառնեք և մաքրեք մակերեսին հայտնված փրփուրը:
Պրոցեդուրան
Ատամի խոզանակի միջոցով պատրաստված խյուսից վերցրեք և սովորականի պես քսեք ատամներին: Վերջում ողողեք բերանը նույն բաժակի ջրով:
Ատամները մաքրեք առավոտյան, երեկոյան և ուտելուց հետո: Սկզբում անհարմարություն կզգաք, սակայն, երբ ատամները սովորեն այս խյուսին, ամեն ինչ իր տեղը կընկնի:
Այս ատամի մածուկի առավելությունն այն է, որ այն վերացնում է բերանի խոռոչի պաթոգեններն ու կարճ ժամանակահատվածում ամրացնում ու սպիտակեցնում է ատամները: