Շոկոլադ սիրում են բոլորը, բայց ոչ բոլորն են փորձել այն սեփական ձեռքերով պատրաստել։ Justcoolidea.ru կայքը գրում է, որ շոկոլադը կարող է պատրաստվել շատ արագ և շատ համեղ լինել։ Բաղադրատոմսը շատ պարզ է։
Բաղադրիչներ
100 գրամ կակաո
1 թեյի գդալ շաքար
50 գրամ կարագ
2 ճաշի գդալ կաթ
Պատրաստման եղանակը
Կաթը տաքացրեք դանդաղ կրակի վրա՝ չթողնելով, որ եռա։
Ավելացրեք շաքարն ու կակաոյի փոշին։
Հալեցրեք կարագը գոլորշու միջոցով և ավելացրեք կաթին։
Խառնեք բոլոր բաղադրիչները և եռացրեք։
Դանդաղ կրակին թողեք մոտ 2 րոպե։
Ստացվածը դրեք սառնարանի մեջ և մի քանի ժամ թողեք սառչի։
loading...