Նուրբ և քաղցր կաթնաշոռային կրեմն ուղղակի անհրաժեշտ է փորձել, հատկապես, եթե դուք սիրում եք քաղցր: Այն կարելի է օգտագործել նաև տորթեր և այլ թխվածքներ զարդարելու համար:
Բաղադրիչներ
Կարագ (փափուկ) – 100 գ
Կաթնաշոռ (փափուկ) – 225 գ
Կաթ – 100 մլ
Շաքարի փոշի – 3 բաժակ
Վանիլին – 10 գ
Պատրաստման եղանակը
Հարիչի օգնությամբ միասին հարել կաթնաշոռը, կաթը և կարագը: Կաթն ավելացնել քիչ-քիչ, այնպես, որպեսզի ստացվի կրեմի նմանվող զանգված:
Զանգվածին դանդաղ ավելացնել շաքարի փոշին և վանիլինը: Լավ հարել:
Ինչքան շատ հարեք, այնքան կրեմն ավելի սպիտակ և համեղ կստացվի:
loading...