Կեսօրից հետո, երեխաները միշտ սովածանում են: Հուշում ենք համեղ, հեշտ ու արագ պատրաստվող բաղադրատոմս, որը երեխաները շատ են սիրում:
Բաղադրիչներ
250 գ պանիր
1 հատ ֆրանսիական հաց (բագետ)
3 հատ սխտոր
2 հատ լոլիկ
100 գ խոզապուխտ
աղը, պղպեղը, կանաչին ու մայոնեզը՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Հացը կտրատել:
Պանիրը, ճզմաց սխտորը և մայոնեզը խառնել, որպեսզի ստացվի լավ պինդ խյուս:
Քսել հացի վրա, վրան դնել լոլիկի և խոզապուխտի կտոր։
Դնել ջեռոցը կամ միկրոալիքային վառարանը:
Թողնել 10 րոպե:
loading...